Video.Հպարտ եմ, որ ծնվել եմ էրեբունիում. Տարոն Մարգարյան
Մեր նախընտրական ծրագրում խոստումներ չեն, մենք ոչ թե խոստումներով ենք առաջնորդվում, այլ գործերով: Հպարտ եմ, որ ծնվել եմ էրեբունիում, այստեղ է անցել իմ կենսագրության մի մասը: Այսօր Էրեբունիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու Տարոն Մարգարյանը:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն նախընտրական ծրագրով առաջարկում է այնպիսի պայմաններն ստեղծել, որ Երևանի ծայրամասերում ապրողն էլ զգա, որ մայրաքաղաքում է ապրում և իրեն մեկուսացված չզգա. «Անելու ենք ամենը, որ որպես մայրաքաղաքի բնակիչ հանգիստ կարողանան ապրել իրենց սիրած քաղաքում»:
«Հստակ ծրագրեր կան Էրեբունիի համար, Էրեբունի թանգարանի համար, ու հստակ պատկերացնում ենք, որ Էրեբունին կլինի տուրիստական կետերից մեկը»,-ասաց քաղքապետը և կոչ արեց վստահել այն թիմին, որը տասնյակ տարիներ կատարում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում:
