Video.Հունիսին Հայաստանն ու Ադրբեջանը կհամաձայնեցնեն նոր հանդիպման տեղն ու վայրը. Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հունիսին կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման տեղն ու վայրն , որի ընթացքում կշարունակեն քննարկել Լեռնային Ղրաբաղի հակամարտության կարգավորման պարամետրերը: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման տեղն ու վայրը , որի ընթացքում, հաշվի առնելով այն, ինչ արդեն իրականացվել է քաղաքական գործընթացի շրջանակներում, կշարունակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջնական պարամետրների շուրջ բանակցությունները»,-հայտարարել է Լավրովը:
