Video.Օբամայի ավագ դստերը «բռնացրել» են մարիխուանա ծխելիս
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ դստերը «բռնացրել» են մարիխուանա օգտագործելու ժամանակ, հաղորդում է Radar Online-ը` հղում անելով դեպքի ականատեսին: Օգոստոսի 10-ին հրատարակությունը տեսանյութ է հրապարակել, որում, ինչպես պնդվում է, 18-ամյա աղջիկը մարիխուանա է ծխում: Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է Չիկագոյում Lollapalooza երաժշտական փառատոնի ժամանակ, որտեղ Մալիան գնացել է իր ընկերների հետ: Տեսանյութում Օմաբայի դուստրը գտնվում է հետին պլանում:
