Video.Սա պարզապես խեղկատակություն է.Շարմազանովը` Փոստանջյանին
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր ԱԺ-ում երկրորդ ակցիան է իրականացրել: Երկրորդ անգամ նա իրեն պահել է այնպես, ինչպես առաջին անգամ՝ ամբիոնից շարունակել է իր ելույթը, թեեւ նիստը վարողն անջատել էր նրա խոսափողը: Փոստանջյանը շարունակել է ելույթը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մի քանի խնդրանքից, ապա նաեւ պահանջից հետո: «Դուք կարող եք ձեր տանը խոսել ինչ ուզեք, իսկ այստեղ մանկապարտեզ չի, հասկացեք վերջապես: Այստեղ պետք է խոսել թեմայի շուրջ եւ հարգել մյուս պատգամավորների իրավունքները:Սա պարզապես խեղկատակություն է»,-հայտարարել է Շարմազանովը:
