Վիրավորված սպան պատմում է հերոսական մարտի մասին.VIDEO
Մարտի 19-ի հարձակումը ձեռնարկած հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբին մեկ տասնյակ հայ դիրքապահները 5 րոպեում ստիպել են նահանջել: Հարձակման հետեւանքով վիրավորված սպա Սարգիս Գաբրիելյանը, որն այսօր՝ մարտի 25-ին, տեղափոխվել է հիվանդասենյակ, NEWS.am-ին պատմեց, որ թեեւ հակառակորդն իրենց հանկարծակիի է բերել, նռնակներ նետել, բայց իրենք կարողացել են տիրապետել իրավիճակը, վիրավորված վիճակում էլ շարունակել են կռվել մինչեւ լրացուցիչ ուժերի օգնության հասնելը։
«Տասնմեկ հոգի էինք, մեր դիրքերի մոտ ադրբեջանցի դիվերսանտները հարձակվեցին մեզ վրա: Երեք հոգի դուրս եկան, թեւթե կրակահերթ թողեցին: Մենք հետ քաշվեցինք ու դիրքավորվեցինք, սկսեցին կրակել: Իրենք այնքան շատ չէին կրակում, ինչքան որ նռնակներով էին մեզ հետ կռվում: 10-15 նռնակ են նետել մեր ուղղությամբ: Չնայած դրան՝ դասակիս ամբողջ անձնակազմը դուխով էր, ոչ մեկ իրեն չկորցրեց, ամեն մեկն իր տեղը գտավ, թե ինչ պիտի անի, ոնց պիտի անի»,- պատմեց Սարգիս Գաբրիելյանը՝ նշելով, որ իրենց եւ հակառակորդի միջեւ մարտը 5 րոպե է տեւել, դրանից հետո ժամանել են օժանդակող ուժերը:
մանրամասները` սկզբնաղբյուրում:
