Վիրավորված զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանին այսօր երեկոյան կտեղափոխեն Երեւան
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանին այսօր՝ հունվարի 23-ին՝ երեկոյան, կտեղափոխեն Երեւան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդի հոսպիտալի ղեկավար Էդիկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ զինվորի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն: Այսօր երեկոյան նրան Բերդից կտեղափոխեն Կենտրոնական կայազորային հոսպիտալ՝ հետագա բուժումը շարունակելու համար: Հարցին, թե զինծառայողը նարկոզից դուրս է եկել, Էդիկ Գրիգորյանն ասաց, որ նրան նարկոզից չեն հանում եւ այդպես էլ կտեղափոխեն:
մանրամասները` սկզբնաղբյուրում
