Վիտալի Բալասանյանի աջակիցների շտաբի վրա հարձակված անձի ինքնությունը պարզել են
ԱՀ ոստիկանությունը բացահայտել է Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա կպցրած նկարները և դրոշները պոկողի ինքնությունը։
Մարտի 2-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն գրություն է ստացվել առ այն, որ «168.am» կայքում նկատվել է «Հարձակվել են Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա, պոկել ու գողացել են պաստառները» վերտառությամբ տեղեկություն:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ մարտի 1-ին ժամը 00:30-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ, 2002թ. ծնված Ի. Ա.-ն պոկել է Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 29 հասցեում տեղակայված Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի ապակու վրա կպցրած Վ. Բալասանյանի նկարները, վերջինիս կուսակցության, ԱՀ և ՀՀ դրոշները:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: