«Վիտամին»-ի տղաները` ԱՄՆ-ից ստացած տպավորությունների եւ հանդիսատեսի տարբերության մասին (Foto)
«Վիտամին» ակումբի տղաներն օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 23-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներում էին: Նրանք մեկնել էին համերգային շրջագայության: Թիմը հիմա Հայաստանում է և ArmStar.am-ի հետ կիսվեցին համերգի և ամերիկացի հանդիսատեսի հետ ունեցած շփման մասին: «Եղել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Համերգներ ենք ունեցել Լոս Անջելեսում, Ֆրեզնեում և Լաս Վեգասում: Մեկնել էինք հիմնական կազմով: Մոտ 4-5 համար հատուկ բեմադրել էինք Ամերիկայի հայության համար: Այստեղ այդ համարները չենք ցուցադրի, քանի որ վերաբերում են այնտեղի հայերի կենցաղին, ապրելակերպին, սովորություններին… Ի դեպ Ամերիկայի բեմում մի համար ունեցանք նաև ավտոսպասարկման կետի աշխատողի հետ, ով ազգությամբ հայ է` Գուրգեն անունով: Նրա հետ ծանոթ էինք, հրավիրեցինք, որ երգի: Նրա տեսահոլովակը Youtube-ում 3 միլիոնից ավելի դիտում ունի: Խոսքը Shift It երգի մասին է… Նրան ամերիկաբնակ հայերը ևս շատ բուռն ողջունեցին…»,- պատմում են Vitamin-ի տղաները:
Հայ արտիստները հաճախ են դժգոհում, որ հայերս անգամ ծափահարելու կուլտուրա չունենք: Հետաքրքրվեցինք հայաստանցի ու ամերիկացի հայերի ընդունելության տարբերությունների մասին: Այս մտքի հետ վիտամինցիները համամիտ չէին. «Ե’վ այստեղ, և’ դրսում Vitamin-ի համերգասրահում միշտ ծափահարություններ են լսվում, մեր հանդիսատեսը շատ ջերմ է ընդունում մեզ: Տարբերությունը միայն այն է, որ այնտեղի հայերն ավելի կարոտ են հայկական ամեն ինչի, հայկական հումորի»,-պատասխանեցին «Վիտամին» ակումբի տղաները: Հիմա հումորիստները պատրաստվում են նոր եթերաշրջանի, որը կսկսվի նոյեմբերից: Մանրամասներն` այստեղ: