Վիտամինցի Գարիկը տհաճ իրավիճակում է հայտնվել
Վիտամինցի Գարիկը հերթական տհաճ իրավիճակում է հայտնվել։ Այս անգամ հումորիստի անունով էջ բացած անհայտ անձը քասթինգ է անցկացնում։ Գարիկն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ինքն իրականում որեւէ կապ չունի այդ էջի հետ։
«Սիրելի ընկերներ , ինչ որ Garik Papoyan Էջ կազակերպել է քաստինգ 13-16 տարեկան աղջիկների համար…ես հիմա զանգեր եմ ստանում տարբեր մարդկանցից։
ԴԱ ԻՆՁ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ!!!!
Զգույշ եղեք, Ես ուրիշ էջի հետ կապ չունեմ բացի այս էջից!!»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ անհայտ անձինք գործում են Գարիկի անունից։ Որոշ ժամանակ առաջ էլ նրա անունից զանգահարում էին հիմնարկություններ եւ խնդրում գնել DVD-ներ։