Վիթխարի հերթեր Charlie Hebdo-ի նոր համարի համար
Մեծ Բրիտանիայում վիթխարի հերթեր են գոյացել Charlie Hebdo-ի նոր թողարկման համար՝ գրում է The Daily Mirror-ը: Ինչպես հստակեցնում է թերթը, հարձակումից հետո պարբերականի առաջին համարը Միացյալ Թագավորությունում վաճառքի է հանվել ուրբաթ:
Պարբերականի թարմ համարը ձեռք բերել ցանկացողները սկսել էին թերթի կրպարկների մոտ պարեկել կեսգիշերից: Մասնավորապես, Լոնդոնի Հարավային Քենսինգթոն շրջանի The French Bookshop-ի մոտ ձևավորվել է 100 հոգանոց հերթ, և Charlie Hebdo-ի վաճառքը յուրաքանրյուր գնորդի համար սահմանափակել են մեկով:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ տպվել էր Charlie Hebdo-ի 5 մլն օրինակ, այդ թվում՝ անգելերենով ու իսպաներենով:
