Վկա.«Էսօր վաշտից տռուպ է լինելու», զինվորն ինքնասպան էր եղել
Վկաներից մեկն հայտնել էր, թե ամբաստանյալ, դիպուկահար Պարույր Մկրտչյանին ինչ-որ բան փնտրելիս է տեսել զինանոցում: Նա իր հարցին պատասխանել էր, թե հեռախոսն են գողացել եւ կասկածում է Վանիչկա Հովակիմյանի վրա: Շմավոն Կուրեխյանը նույնպես ըստ այս վկայի, հաստատել է Վանիչկայի կողմից հեռախոսը գողանալու մասին: Պարույր Մկրտչյանն ասել է. «Էսօր վաշտից տռուպ է լինելու», իսկ վկան էլ չի զեկուցել վերադասին, «չեպեներ» չլինելու համար: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Սեգեյ Չիչոյանի նախագահությամբ շարունակվում է զինծառայողներ Շմավոն Կուրեխյանի, Պարույր Մկրտչյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունը: Շմավոն Կուրեխյանը դատապարտվել է յոթ տարվա ժամկետով ազատազրկման, Պարույր Մկրտչյանին՝ հինգ տարվա, Արման Մուրադյանին՝ երեք, ԵՊՀ առաջին կուրսի ուսանող Նարեկ Միտոյանին՝ նշանակվել է կարգապահական գումարտակում մեկ տարի ժամկետով փորձաշրջան, պատիժը պայմանականորեն չի կիրառվելու: Տուժողի իրավահաջորդ Արամայիս Հովակիմյանը ներկայացրել էր քաղհայց՝ ամբաստանյալներից հօգուտ իրեն 668 000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով: Այս գործով կիրառվել էր մի քանի զինվորների նկատմամբ պաշտապանական միջոց, նրանց անվտանգության նկատառումներից ելնելով:
