Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց Վլադիմիր Կոլոկոլցևի հետ
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը` ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ մեկնել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաք, որտեղ պետք է կայանա համատեղ կոլեգիայի նիստ: ՀՀ ոստիկանության պատվիրակությանը դիմավորել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևը:
Նիստին կմասնակցեն Միավորված կոլեգիայի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից և Ռուսաստանի ՆԳ նախարարությունից, ինչպես և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական ապարատի վարչությունների պետերը:
Մանրամասները` քիչ անց
