Վլադիմիր Գասպարյանը կրկին Բաղրամյան պողոտայում է
Բաղրամյան պողոտայում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա հետաքրքրվեց գիշերը պողոտայում անցկացրած քաղաքացիների ինքնազգացողությամբ՝ ևս մեկ անգամ հորդորելով դուրս հանել իրենց շարքերից ալկոհոլօգտագործած քաղաքացիներին:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե որն էր երեկվա իր զայրույթի պատճառը, ինչին ի պատասխան Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ պատճառը Մաշտոցի պողոտան փակելն ու ցուցարարների շրջանում զինված մարդկանց առկայությունն էր.
«Հիմնական պատճառը Մաշտոցի պողոտան փակելն էր, զենքով ցուցարաների մեջ լինելն էր, խմած մարդկանց ներկայությունն է, դատարկ, տեղ-տեղ ագրեսիայի դրսեւորումն էր, որը չէր կարելի հանդուրժել: Եթե մենք անում ենք ակցիա, մարդիկ իրենց սոցիալական պահանջն են ներկայացնում, դրա ընկալումը պիտի լինի: Մենք ենք պաշտպանում քաղաքացուն: Երբ քաղաքացին օրենք է խախտում, նա վերածվում է չքաղաքացու»:
