Վլադիմիր Պուտինը չի գտնում, որ արձագանքելու համար հարմար պահ էր...
Վլադիմիր Պուտինը չի գտնում, որ արձագանքելու համար հարմար պահ էր` ինքը դեռ պետք է զենքի առևտուր անի Ադրբեջանի հետ: Նա խնդիր ունի այդ զենքի առևտուրը հաջողությամբ ավարտին հասցնելու: Սա կոչվում է քաղաքականություն, որտեղ Պուտինը լավագույնս պահպանում է Ռուսաստանի ազգային շահը:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ երկու նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը չարձագանքեց Սերժ Սարգսյանի` սահմանային լարվածության հարցին:
«Դա մարտահրավեր էր, որ կարողանան մեր իշխանություններն էլ ազգային շահով պայմանավորված քաղաքականություն վարեն: Ես մեծ կասկածներ ունեմ, որ թե՛ ռազմավարական, թե՛ դիվանագիտական հարցում նման քաղաքականություն է վարվում»,- նկատեց նա:
