Վլադիմիր Պուտինը վերացրել է Ղրիմի հարցերով նախարարությունը
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է դադարեցնել Ղրիմի հարցերով նախարարության աշխատանքը: Չորեքշաբթի նման առաջարկով հանդես էր եկել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ինչպես հայտնում է kommersant.ru-ն` այսօր երկրի ղեկավարը ստորագրել է Ղրիմի հարցերով նախարարության վերացման մասին հրամանագիրը: Սպիտակ տանն առաջարկում են թերակղզու զարգացման հարցերով զբաղվելը հանձնել էկոնոմիկայի նախարարությանը, ինչպես նաև կառավարական հանձնաժողով ստեղծել Ղրիմի և Սևաստոպոլի հարցերով, որի քարտուղար կարող է դառնալ Ղրիմի հարցերով նախկին նախարարը:
