Վնասվածքի պատճառը վայր ընկնելը չէր
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16:15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-պատռված վերքով բուժօգնության է տեղափոխվել 1986թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը հայտարարել էր, որ վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել էր՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Մարտունու Գ. Նժդեհի փողոցում, վիճաբանության ժամանակ, նրան սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել և վնասվածք է պատճառել ոմն Գարիկ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գարիկը 1991թ. ծնված Գարիկ Կ.-ն է, որը հիշալ օրը, վիճաբանության ժամանակ, ծալովի դանակով հարվածել էր Գևորգ Ս.-ին:
Դանակն առգրավված է:
Կատարվում է քննություն:
