Վրացի ռեժիսորը ֆիլմ է նկարահանում հայերի, վրացիների եւ ադրբեջանցիների մասին
Քսանամյա ընդմիջումից հետո վրացի ռեժիսոր Էլդար Շենգելայը ֆիլմ է նկարահանում հայերի, վրացիների, ադրբեջանցիների մասին: «Կովկասյան տրիոյի» հերոսներն են հայ,վրացին ու ադրբեջանցին: Ֆիլմի սցենարը գրել է Ռուստամ Իբրահիմբեկովը: Նախատեսվում է, որ ֆիլմը պատրաստ կլինի հաջորդ մարտին: Նկարահանումները անցկացվում են նաեւ Մոսկվայում ու Բաքվում: