Վրաերթ.հեղինակը Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետն է
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 22:20-ի սահմաններում Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի վարորդը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 39-ամյա Արման Էդոյանը Ռուբինյանց փողոցում թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը տեղում մահացել է: Այս պահին նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Ժամանել է նաեւ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը եւ քննիչ Գոռ Թադեւոսյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: shamshyan.com
