Վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդին ու դիմել փախուստի
Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց, դեկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 20.30-ին, ոստիկանություն է ներկայացել 20-ամյա մի երիտասարդ եւ հայտնել, որ ինքն է կատարել նշված վրաերթը` վարելով «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդը եւս բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
