Վրաերթի է ենթարկել զույգին և նրանց 10-ամսական փոքրիկին
Լոռու մարզի Մեծավան գյուղի Անդրանիկի և Գորկու փողոցների խաչմերուկում, դեկտեմբերի 21-ին, ժամը 15.40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, 25-ամյա կնոջ և նրանց 10 ամսական որդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
