Վրաերթի ենթարկված 50-ամյա կինը տեղում մահացել է
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 07:00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 15/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1964թ. ծնված Գայանե Մանուկյանին:
Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, կինը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
