Վրաերթի ենթարկված 50-ամյա կինը տեղում մահացել է
Fnews.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Էրեբունու վարչական շրջանի, Նոր-Արեշ 50 փողոցում վրաերթի է ենթարկվել 50-ամյա մի կին, ով տեղում մահացել է: Նախնական տվյալաներով, վարորդը օգնություն չի ցուցաբերել եւ դիմել է փախուստի: Այս պահին ՀՀ ոստիկանության աշխատակիցները փորձում են պարզել տեղի ունեցած ողբերգական միջադեպի պատճառները, ինչպես նաեւ ջանք չեն խնայում կարճ ժամանակում բերման ենթարկել վարորդին, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների վթարից անմիջապես հետո դիմել է փախուստի:
