Վրաերթի ենթարկված 90-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին հիվանդանոցում մահացել է վրաերթի ենթարկված Եպրաքսյա Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
1925 թվականին ծնված կնոջը հունվարի 1-ին Երեւանի Հալաբյան փողոցում վրաերթի էր ենթարկել «Մազդա 323» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նախօրեին մահացել է:
Դեպքի առիթով քննություն է կատարվում:
