Վրաերթի ենթարկված երեխան դիմապակուց ներս է ընկել վարորդի կնոջ գիրկը (ֆոտո)
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Ադանայում հեծանվով զբոսնող երեխան դուրս է եկել երթեւեկելի գոտի եւ վրաերթի ենթարկվել մի մեքենայի կողմից։
Նշվում է, որ վրաերթը խիստ անհավատալի է եղել, քանի որ վրաերթի ենթարկված երեխան թռել է օդ եւ ավտոմեքենայի դիմակուց ընկել վարորդի կողքը նստած կնոջ գիրկը։
Վարորդի կինը ուշքի չգալով տեղի ունեցածից եւ իր գիրկը վնասվածքներ ստացած երեխային տեսնելուց հետո սկսել է արտասվել։
Դեպքի վայր մեկնած շտապօգնության մեքենան հիվանդանոց է տեղափոխել վնասվածքներ ստացած երեխային։
