Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
«ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի վարորդն օգոստոսի 18-ին` ժամը 02.00-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 60 տարեկան կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ պարզվել է՝ վրաերթի ենթարկվածը 1952թ. ծնված Նվարդ Մանուչարյանն է, ով ժամը 09.20-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Պարզվել է նաև, որ Ն. Մանուչարյանն օգոստոսի 18-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած: Կատարվում է քննություն:
