Վրաստանի երեք քաղաքացիները դատապարտվեցին Հայաստանում
Փաստինֆոն գրում է.Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ ավազակային հարձակման մեջ մեղադրվող Վրաստանի Հանրապետության 3 քաղաքացիները դատապարտվեցին 6.4-ից մինչև 6.8 տարի ժամկետով ազատազրկման:
Մասնավորապես, Այվազ Իզմաիլովը դատապարտվեց 6 տարի 8 ամիս, Նիկա Ղվալաձեն 6 տարի 5 ամիս, իսկ Գագա Կոպալիանին 6 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման:
Նշենք, որ մեղադրող դատախազը միջնորդել է նրանց բոլորին դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Ամբաստանյալներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչել և գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Ըստ մեղադրանքի՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացներ 25-ամյա Այվազ Իզմաիլովը, 24-ամյա Գագա Կոպալիան և Նիկա Ղվալաձեն, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2013թ դեկտեմբերի 1-ին` ժամը 21:30-ի սահմաններում, դանակներով զինված ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի գտնվող «Արման Բաբայան» ԱՁ-ին պատկանող համակարգիչների խանութ, որտեղ հարձակում են գործել նույն խանութի սեփականատեր Արման Բաբայանի և այդ պահին խանութում գտնվող վերջինիս ընկերուհի Գալինա Մարգարյանի վրա:
Ապա դանակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով` կապկպել են նրանց և խանութից հափշտակել դյուրակիր համակարգիչներ, բջջային հեռախոսներ, 20.000 ՀՀ դրամ, 2 ԱՄՆ դոլար գումարներ և այլ իրեր՝ նրանց պատճառելով խոշոր չափի ընդհանուրը 1.694.807.82 ՀՀ դրամի գույքային վնաս:
մանրամասները` սկզբնաղբյուրում
