Վրաստանի պաշտպանության նախարարը մեկ շաբաթ կանցկացնի բանակում
Tert.am-ը գրում է.
Վրաստանի պաշտպանության նախարար Թինատին Խիդաշելին մեկ շաբաթ կապրի Արևմտյան Վրաստանի ռազմաբազաներում և կմարզվի զինվորականների հետ միասին, ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Ինչպես փոխանցում է sputnik-georgia.ru-ն՝ Խիդաշելին կապրի համաձայն ռազմական կանոնադրության և կսնվի բանակային ուտելիքներով։ Մեկ շաբաթվա ընթացքում նա կլինի Բաթումի, Սենակի, Սաչխերեի, Քութաիսի ռազմաբազաներում։
Նախարարի այցի կապակցությամբ ռազմաբազաներում կանցկացվեն մարզական մրցումներ և անվտանգության թեմայով դասախոսություններ։
