Վրաստանի քաղաքացին օգտագործել է ՀՀ անձնագրային ծառայությունից ստացված կեղծ անձնագիր
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վրաստանի Հանրապետության քաղաքացուն կեղծ հիմքերով անձնագրավորելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ պաշտոնական կայք-էջից:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2008 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնականի անձնագրային ծառայությունից Վրաստանի Հանրապետության քաղաքացին ստացել և մինչև 2014 թվականն օգտագործել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կեղծ անձնագիր:
Կատարվում է նախաքննություն:
