Վրաստանի վարչապետը ցուցարարների պահանջով հրաժարական չի տա
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարվել է լքել իր պաշտոնը՝ ինչպես պահանջում էին Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները։ Այս մասին ասվում է երկրի կառավարության կայքում։
«Ինձ համար ավելի կարևոր է պահպանել մեր երկրում կայունությունը և հնարավորինս արագ պատասխանել մեր հասարակության հարցերին»,-հայտնել է Կվիրիկաշվիլին։
Նա համաձայնել է հրաժարական տալ, եթե վստահ լինի, որ դա երկրին օգուտ կբերի։
