Վրաստանում հաստատվել է նոր կառավարության կազմը
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին, որը ներկայացրել է նորանշանակ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Ինչպես հայտնում է BBC-ն` վստահության արժանանալու համար կառավարությունը պետք է առնվազն 76 պատգամավորի աջակցություն ստանար: Արդյունքում կողմ են քվեարկել 86 պատգամավոր, 28-ը` դեմ:
Կառավարության կազմն ու նոր կառավարական ծրագիրը հավանության են արժանացրել «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի պատգամավորները, որոնք մեծամասնություն են կազմում խորհրդարանում:
