Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.
Հայկական լրատվական դաշտում տեղեկատվություն է շրջանառվում, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Սաթխա գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանվածները ազգությամբ հայ են։ Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սպանվածները ազգությամբ ռուս են։
