Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 431-ի
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 431 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 11-ով։ Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 114 քաղաքացի, մահացել` 5 հիվանդ: Վրացական իշխանությունները հայտնում են, որ երկիրը թևակոխել է կորոնավիրուսի ներքին տարածման փուլ և առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում սպասվում է համաճարակի բռնկման գագաթնակետը։
Կարանտինում է գտնվում 5 126 քաղաքացի, ստացիոնար բուժում ստանում՝ 578 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի վերջին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը: