Վրաստանը ահազանգել է, որ Ռուսաստանը խախտել է իր օդային տարածքը
Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է իր օդային տարածքը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ այդմ՝ վերջին մեկ օրվա ընթացքում՝ դեկտեմբերի 9-ի երեկոյան և 10-ի առավոտյան, ռուսաստանյան թռչող սարքերը երկու անգամ խախտել են Վրաստանի օդային տարածքը՝ Ցխինվալի կողմից, որը Վրաստանը համարում է օկուպացված տարածք:
