Վրաստանը Ֆրանսիայից ՀՕՊ համակարգեր կգնի
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ուրբաթ օրը Փարիզում պայմանագիր է ստորագրել հրթիռային համակարգերի եվրոպական առաջատար մշակող և արտադրող ֆրանսիական MBDA ընկերության հետ, հայտնում է ru.apa.az-ը:
Խիդաշելին հայտարարել է, որ դրանով «երաշխավորվում է Վրաստանի անվտանգությունը» և այդ համակարգն ամբողջովին համատեղելի է ՆԱՏՕ-ի չափանիշների հետ:
Ըստ նրա, դա ֆինանսապես շատ հաջող պայմանագիր է, և ֆրանսիացիներն իրենց նկատմամբ անսովոր մեծահոգություն են ցուցաբերել: Դա եղել է Ֆրանսիայի քաղաքական կամքը, իրեն հավատարիմ գործընկերոջ` Վրաստանի նկատմամբ:
Նախարարը հայտարարեց, որ աշնան վերջին նա կրկին կգնա Փարիզ և կկնքի Վարստանի անվտանգության համար ևս մեկ շատ կարևոր պայմանագիր:
