Վրաստանը նոր ԱԳ նախարար ունի
Վրաստանում նոր արտգործնախարար է նշանակվել, տեղեկացնում է ՌԻԱնովոստի գործակալությունը։ «Ես ցանկանում եմ ներկայացնել Գեորգի Կվիրիկաշվիլիին՝ արտգործնախարարի պաշտոնում»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Կվիրիկաշվիլին նախկինում եկել է երկրի էկոնոմիկայի նախարարը։ Այդ պաշտոնում նրան կփոխարինի Թբիլիսիի փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին։ Նոր նախարարը պետք է որոշում կայացնի, թե որտեղ պետք է շարունակի աշխատանքը նախկինում Վրաստանի դիվանագիտական կորպուսը ղեկավարած Թամար Բերուչաշվիլին։
