«Վրեժ միության համար». Գյումրու ողբերգույթունը վերլուծում է «Կուլտուրա»-ն
Shabat.am-ը գրում է. Ռուսական «Կուլտուրա» պարբերականի թղթակից Ալեքսանդր Անդրյուխինը Գյումրիի ողբերգությունից հետո ժամանել է Հայաստան՝ անձամբ լինելու դեպքի վայրում և վերլուծելու միջադեպը: Իր վերլուծական հոդվածի «Վրեժ միության համար» բաժնում լրագրողը պատմում է Երևանում տեղի ունեցած Հայաստանի ներքին հետախուզության նախկին ղեկավար Պետրոս Պետրոսյանի հետ:
«Նրա կարծիքը արյունալի միջադեպի վերաբերյալ միանշանակ է՝ լավ նախագծված սադրանք, որի նպատակն է տրամադրել Հայաստանին Ռուսաստանի դեմ»,-փոխանցում է լրագրողը:
«Նկատեք, որ հանցագործությունը տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ մեր հանրապետությունը անդամակցեց ԵՏՄ-ին: Իմիջիայլոց, Ֆրանսիայում լրագրողների սպանությունը օղակ է նույն շղթայում: Ուշադրություն դարձրե՞լ եք, դա տեղի ունեցավ հենց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների չեղարկման մասին:
մանրամասները` սկզբնաղբյուրում
