Վստահորդն ընդդեմ փաստաբանի. գումարը վերցրել է, սակայն պարտավորությունները չի կատարել
Ոստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է ընթանում` փաստաբան Գարիկ Պողոսյանի դեմ քաղաքացու ներկայացրած բողոքի առնչությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունում:
Մեր տեղեկություններով, քաղաքացին բողոքում է առ այն, որ թեև փաստաբանի հետ պայմանագիր է կնքվել իրավաբանական ծառայություններ մատուցելու՝ ներառյալ դատարանում քաղաքացուն ներկայացնելու մասին, սակայն փաստաբանն իր պայմանագրային պարտավորությունները չի կատարել և վճարված գումարն էլ չի վերադարձրել:
