Վթար Արմավիր-Երեւան ավտոճանապարհին
Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 6-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացել, որ Արմավիր քաղաքի կամրջի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել մայթեզրին. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Արմավիր-Երեւան հատվածում (6-րդ կմ), «ԲԻԴ» մակնիշի 34OR387 պ/հ (վարորդ` Տ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել մայթին:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:
