Վթար Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 21.31-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհին` Դիլիջան-Վանաձոր 10-րդ կմ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. "Ֆորդ Տրանզիտ" մակնիշի 07ՏՍ830 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ուղղել են Ա. Ղ.-ի (ծնվ. 1971թ.) ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի մաս:
