Վթար և վրաերթ Մասիս-Այնթափ ճանապարհին. վիրավորների վիճակը ծանր է
Օգոստոսի 5-ին, ժամը 21.49-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Այնթափ ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս-Այնթափ ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՎԱԶ 2106» մակնիշի 35 TS 836 պ/հ (վարորդ` 1978 թ. ծնված Ա. Թ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացի 1980 թ. ծնված Ա. Մ.-ին և բախվել «ԳԱԶ 31» մակնիշի 19 OS 866 պ/հ (վարորդ` 1977 թ. ծնված Հ. Մ.) ավտոմեքենային:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Հ. Մ.-ին և Ա. Մ.-ին: Հ. Մ.-ը տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, իսկ Ա. Մ.-ը` «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:
