Վթար Կոմիտասի պողոտայում «Երեւան Սիթի»-ի մոտ
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 00.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայում` «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակաքում տեղի է ունեցել ավտովթար` բախվել են երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 11 ՕՕ 888 համարանիշի, «Աուդի» մակնիշի 34 AL 019 համարանիշի եւ «Օպել» մակնիշի 34 OM 153 համարանիշի (վարորդ՝ Ա. Բ.) ավտոմեքենաները: Տուժածներ Ս. Ա.-ն եւ Ա. Մ.-ն տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ սռանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենաները:
