Վթարային իրավիճակ Զվարթնոց օդանավակայանում
Հետաձգվել է առավոտյան 10:00-ին նախատեսված Երևան-Ռոստով չվերթը : Shabat.am-ի թղթակիցը զրուցեց ուղևորների հետ, ովքեր պատմեցին, որ թռիչքի պատրաստվելու ժամանակ ինքնաթիռը ցնցվել է: Դրանից անմիջապես հետո ինքնաթիռի անձնակազմը հայտարարել է, որ խնդիրներ կան և տարհանել ուղևորներին:
Նշենք, որ ուղևորներն այժմ սպասարկվում են «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակազմի կողմից , մինչ 16:00-ն: Հիշեցնենք, որ թռիչքն իրականացնում է «Աէրոֆլոտ» ընկերությունը:
