Վթարի է ենթարկվել ԱՄՆ պետքարտուղարի ավտոշարասյունը
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի ավտոշարասյան երկու մեքենաները վթարի են ենթարկվել Հդնկաստանի Ախմադաբադ քաղաքի միջազգային օդանավակայնի ճանապարհին: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին: Հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Պետքարտուղար Քերին գտնվել է երկու մեքենաներից առաջինում: Նա չի վնասվել , ինչպես նաև չեն վնասվել դիվանագիիտական աշխատակազմի անդամները: Այնուհետև ավտոշարասյունը շարունակել է ճանապարհը առանց հետագա պատահարների»,-ասել է Պսակիկն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր՝ հունվարի 12-ին, Հնդկաստան էր ժամանել մասնակցելու Ներդրումային միջազգային խորհրդակցությանը:
