Վթարի է ենթարկվել չորս ամսական երեխա
Երեկ Երևանում տխուր դեպք է տեղի ունեցել: 41-ամյա Ներսիսյանն իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի ու Մոսկովյան փողոցի խաչմերուկում հարվածել է մանկական սայլակին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մանկական սայլակում գտնվել է 4 ամսական աղջիկ երեխա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ թիվ 1 համալսարական հիվանդանոց, ապա՝ «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
