Խաբարովսկում Մի-8 ուղղաթիռի վթարի հետևանքով տուժածները տարհանվել են
Փրկարարները տարհանել են 11 մարդու, որոնք տուժել են Խաբարովսկի շրջանում Մի-8 ուղղաթիռի վթարի հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Խաբարովսկի շրջանի վարչության ղեկավարը: «Ճշտված տեղեկատվության համաձայն, 2015թ. օգոստոսի 16-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10:30- ին, Օխոտի ծովի Օնգաչան հունի մոտ վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռի 11 ուղևորները տարհանվել են և կտեղափոխվեն Խաբարովսկի շրջան»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
