Խաչատուր Սուքիասյանի հուզիչ գրառումը՝ որդու պսակադրությանը
Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է…
Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը…
Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը…
Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն…
Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ…
Թող Աստված օրհնի ձեր միությունը: Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում…
Մեր պետության հզորացումը կախված է ամուր և սիրով ապրող ընտանիքներից…
Մաղթում եմ,որ բոլոր հայրերը զգան և ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ…
Շնորհակալ եմ ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին և հարազատներին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար…