Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ դեռեւս որեւէ քննչական գործողություն չի իրականացվել
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին կալանավորելու հարցով Վերաքննիչ դատարանում նշանակված երեկ կայանալիք նիստը հետաձգվել է: Իսկ ինչ վերաբերում է դատավորին, ապա "Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ դեռեւս որեւէ քննչական գործողություն չի իրականացվել, քանի որ նա հրաժարվում է ցուցմունք տալ: Նշանակված փորձքաննությունների պատասխանները եւս պատրաստ չեն",- Fnews.am-ի հետ զրույցում ասաց դատավորի փաստաբան Կարեն Թումանյանը:
Հավելելով.
-Խաչատուր Խաչատրյանը մինչ օրս համարվում է գործող դատավոր, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:
