«Ղաժի» տեսակի 8 ծառ է ապօրինի հատել
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16:20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնի «Քյուզ» կոչվող անտառամասում ծառեր են հատում:
Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Կարեն Գ.-ն նշված պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է «ղաժի» տեսակի 8 ծառ:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հատված ծառերն ի պահ են հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ:
Կատարվում է հետաքննություն:
