Ղարաբաղում վիրավորվել է Մատաղիսի գյուղապետը
hraparak.am-ը գրում է.Մեր տեղեկություններով` Ղարաբաղում մարտական գործողությունների արդյունքում ևս 4 հոգի են վիրավորվել։ Վիրավորներից մեկը Մատաղիսի գյուղապետն է։ Օդային հրետանու հարձակման հետևանքով նա ստացել է մեջքի հատվածում լուրջ վնասվածք։ Այս պահին նրան վիրահատում են։
Նշենք, որ ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ռազմական գործողություններ է իրականացրել:
մանրամասն՝ այստեղ:
