1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ղարաբաղը հանձնելու ծրագի՞ր է բերում Երեւան Լավրովը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանում է Հայաստան: ՀՀ իշխանությունների հետ բանակցություններից հետո նախատեսված է նրա եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամլո ասուլիսը: Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ հավանաբար նպատակ ունենալով փոքր-ինչ մեղմել Երեւանից Բաքու մեկնած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կողմից շեհիդների պուրակում եւ Հեյդար Ալիեւի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողության շուրջ Հայաստանում արդարացիորեն բարձրացած դժգոհությունը: Բայց այս ամենն ընդամենը քարոզչական-արարողակարգային դետալներ են: Իրականում առավել կարեւոր է հարցը, թե ինչո՞վ է գալիս Երեւան Լավրովը: Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմից ժամեր անց արդեն իսկ ակնհայտ էր, որ Մոսկվան իր ձեռքն է վերցրել կողմերի հետ բանակցելու ղեկը: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ԼՂ հակամարտության կարգավորման Մոսկվայի նախաձեռնությամբ «ինտենսիվ բանակցությունները» կարող են սկսվել շատ շուտով՝ այս լուրն օրերս հայտնեց Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը: Ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականն էլ հոդված է հրապարակել` ազդարարելով, թե Պուտինը Բաքվին եւ Երեւանին անձամբ է համոզելու գնալ ցավոտ փոխզիջման:

ՌԴ-ն, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն նպաստելու է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում կողմերի միջեւ փոխզիջման հասնելուն, որոնք պետք է որ սկսվեն մոտակա ժամանակներում՝ հայտնել են «Իզվեստիայի» դիվանագիտական աղբյուրները՝ միաժամանակ նշելով, որ հակամարտության կարգավորման ռուսական պլանը ենթադրում է Ադրբեջանին տարածքների մի մասի վերադարձ, հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում, փախստականների վերադարձ, ԼՂ-ի անկախության լեգիտիմացում, որից հետո, երբ կրքերը հանդարտվեն, կանցկացվի հանրաքվե: Մինչդեռ, ինչպես նշում է ռուսաստանյան պարբերականը, կողմերից ոչ մեկը համաձայն չէ այս պլանին, եթե հանրաքվեի ելքն իր օգտին չլինի: Սրանք եւս հայտնի քարոզչական միջոցներ են` կողմերին որոշակիորեն ճնշելու նպատակով, որոնք տարիներ շարունակ բանեցնում են միջնորդները: Սակայն պարզ է, որ եթե այս ամենն իրականացվում է, ուրեմն ռուսներն իսկապես ունեն կարգավորման պլան: Բանակցություններն, իհարկե, նախընտրելի են ռազմական գործողություններից, իսկ հայկական կողմը մշտապես կողմնակից է եղել բանակցություններով խաղաղության հաստատմանը: Խնդիրն այն է, որ պաշտոնական Բաքուն է բանակցությունների սեղանը շրջել ու անցել հարձակման՝ ամենայն հավանականությամբ, իր գործողությունները Մոսկվայի հետ համաձայնեցրած: Հայկական կողմը ադրբեջանական ագրեսիան տապալեց, ռուս-ադրբեջանական պլանը ձախողվեց, ու հիմա Լավրովը գալիս է նոր պլանով: Ի՞նչ ուղերձով է գալիս Լավրովը Երեւան: Նա, հավանաբար, բերում է Ալիեւի նախապայմանները` բանակցությունները սկսելու դիմաց: Բացի բանակցությունների սեղանին առկա առաջարկներից, որոնք բազմիցս փոփոխվել ու լրացվել են, Մոսկվայի նպատակը թերեւս մեկն է` ռուսական խաղաղապահների տեղակայումը, որին գոնե նախկինում Բաքուն դեմ էր: Հնարավո՞ր է, որ Ալիեւը հիմա համաձայն է դրան` առայժմ պարզ չէ: Հիշեցնենք, որ գրեթե 2 շաբաթ առաջ Deutsche Welle-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը լրագրողի հարցին, թե ինչու հայկական կողմը չի ցանկանում, որ հակամարտող կողմերին բաժանեն խաղաղապահները, օրինակ՝ ռուսները, նշել էր, որ երբեք դեմ չի եղել դրան. «Ընդհակառակը՝ մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրել համապատասխան փաստաթուղթ, որը կնախատեսի այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում՝ նաեւ երկու կողմերի միջեւ խաղաղապահների ներկայությունը։ Սակայն ադրբեջանցիները դա չեն ցանկացել»: Սերժ Սարգսյանն օրերս աշխատանքային այցով մեկնել էր Արցախ: Նա Ստեփանակերտում խորհրդակցություններ է անցկացրել բանակի բարձրագույն սպայական կազմի եւ ԼՂՀ նախագահի հետ: Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը այցելել են Պաշտպանության բանակի զորամասեր, որտեղ Ս. Սարգսյանն ուշագրավ միտք է արտահայտել. «Մենք մի բանից ենք միայն վախենում՝ ապրել պատվազուրկ եւ անազատ: Մենք դա չենք կարող անել»: Այնպես է ստացվել, որ եթե ղարաբաղյան բանակցությունները վերսկսվեն` չնայած ռուս-ադրբեջանական պլանների ձախողմանը, մթնոլորտը հայկական կողմի համար ամենեւին էլ բարենպաստ չէ: Հակառակորդը չի հասել իր նպատակներին, սակայն հայկական կողմին, կարելի է ասել, դավաճանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Ռուսական քարոզչությունն առավելապես չեզոքություն խաղալով էր զբաղված քառօրյա պատերազմի օրերին, Մոսկվան ԵԱՏՄ վարչապետների երեւանյան հավաքը տեղափոխեց Մոսկվա, որպեսզի գոհացնի Ալիեւին, Մեդվեդեւը Երեւանում գերադասեց չպատասխանել պաշտոնական Երեւանի քննադատությանը, այնուհետեւ ՌԴ Պետդումայի ներկայացուցիչները Երեւանում առանձնացան բավական ստոր պահվածքով` հրաժարվեցին մեկնել ԼՂ, որպեսզի չտեսնեն Ալիեւի ագրեսիայի հետեւանքները, ապա հրաժարվեցին համատեղ հայտարարություն ընդունել, որում կարող էր Ադրբեջանը մատնանշվել որպես պատերազմ սկսող ու ագրեսիայի պատասխանատու: Նման պահվածք ցուցաբերած Մոսկվան ի՞նչ դրական բան կարող է հիմա առաջարկել հայկական կողմին ԼՂ կարգավորման գործընթացում. Ղարաբաղը հանձնելու ծրագի՞ր է բերելու Երեւան Լավրովը: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Լավրովը Բաքու էր ժամանել, որտեղ նշեց, որ ՌԴ-ն առաջարկներ ունի, եւ կողմերը մոտ են պայմանավորվածության: Նա նաեւ տեղեկացրեց, որ կարգավորմանն ուղղված համաձայնության բոլոր բաղադրիչները դրված են սեղանին, թերեւս մնում է միայն հստակեցնել ձեւակերպումների հարցը. «Իրականում մենք շատ մոտ ենք համաձայնությանը»: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին հաստատեց, որ ադրբեջանական կողմը լրջորեն աշխատում է Լավրովի անցյալ տարվա առաջարկների վրա: Կարող է հարց ծագել` իսկ ի՞նչ շահ է հետապնդում Մոսկվան: Շատ կոնկրետ: Երկու շաբաթ առաջ Բաքու այցելած Լավրովը Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկեց «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հարցը, իսկ այս միջանցքը հնարավորություն է տալու էականորեն կրճատել բեռների փոխադրումը Հնդկաստանից Կենտրոնական Ասիայի երկրներ եւ ՌԴ: Այն կդառնա Ասիայից Եվրոպա ամենամատչելի ուղին: Իրանն ու Ադրբեջանը Աստարայի մոտ միացնում են իրենց երկաթգծերը` հնարավորություն ստեղծելով միացնելու Իրանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի երկաթուղային ցանցերը։ Ուշագրավ էր, որ ապրիլի 7-ին, երբ Հայաստանում ու Արցախում կարծում էին, թե Լավրովը ԼՂ-ում հրադադարի հաստատման ջանքեր է գործադրում, նա Բաքվում Ադրբեջանի, Իրանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի ու Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ եռակողմ հայտարարություն ընդունեց, որում ընդգծվեց «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված աջակցությունը:

aravot.am

 

 

Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan